Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունը ՝ «ՍոֆթԿոնստրակտը» 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ վճարելով 4 մլրդ 113 մլն դրամի հարկ ու տուրք, որից 2,036,070,000 (երկու միլիարդ երեսունվեց միլիոն յոթանասուն հազար) դրամ եկամտային հարկ` զբաղեցնելով առաջին տեղը և հանդիսանալով երկրի ամենամեծ աշխատավարձային բյուջե ունեցող ընկերություն:
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի գործունեության հիմքում պատասխանատվությունն է, թափանցիկությունը և արդյունավետ կորպորատիվ կառավարումը։
Ընկերությունը ոչ միայն խոշոր հարկատու է, այլև կարևոր դեր ունի Հայաստանի ՏՏ ոլորտի և տնտեսության զարգացման մեջ՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր և ներդրումներ։