27 մայիսի 2025 - 12:19 AMT
Մուսաև. Սպերցյանը, հավանաբար, կհեռանա «Կրասնոդարից»

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը անդրադարձել է թիմի կազմի հնարավոր փոփոխություններին 2024/2025 մրցաշրջանի Ռուսական Պրեմիեր լիգայում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո։

Նա հայտարարել է, որ ակումբի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հավանաբար, կհեռանա «Կրասնոդարից»:

«Սպերցյանի նկատմամբ որոշակի պահանջարկ կա։ Նա կարող է լքել թիմը։ Հետաքրքրություն կա նաև որոշ լեգեոներների նկատմամբ։ Հուսով եմ՝ միջուկը կմնա»,- ասել է նա, հայտնում է Match TV-ին։

Սպերցյանով հետաքրքրված է անգլիական «Լիդսը»։ Այս ակումբը Պրեմիեր լիգա է վերադարձել 2024/25 մրցաշրջանի ավարտին։

Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 143 խաղում դարձել է 44 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։