Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանըկառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում «երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը»։
«Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
ՄԻՊ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից խնդիները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։