Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները
Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:
Տենդը համարվում է վիրուսային հիվանդություն, որի հիմնական փոխանցման աղբյուրը մոծակներն են։
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ սաստիկ գլխացավ, գլխապտույտ, տենդ, մկանային ցավեր, սրտխառնոց, փսխում, մաշկի ցանավորում։
Ինչպե՞ս կանխարգելել.
Վարակված մարդկանց մոտ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:
Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։