Կառավարության հերթական նիստում հաստատվել է, որ պետբյուջեից կկատարվի 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում՝ ուղղված տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է, որ չզեկուցվող հարցերով էլ 2.3 մլրդ դրամ է հատկացվել միջին նորոգման համար։
«Նախագծով առաջարկվում է պետական բյուջեից 13.8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և այն ուղղել տրանսպորտային օբյեկօտների, ճանապարհների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի և պատրաստ նախագծերի համար վճարմանը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության՝ 16.1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության 16.9 կմ, նախատեսվում է նաև հիմնանարոգել երկու ակմուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է բոլոր ճանապարահատվածները և կամուրջները։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից զեկուցվող է 3-ը։