5 հունիսի 2025 - 18:48 AMT
Միրզոյան․ ՌԴ հետ հարաբերությունները գործընեկրային են․ Մենք ինչ-որ բանում իրենց մեղքն ենք տեսնում, իրենք՝ գուցե, մերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այսօր շատ գործընկերային հարաբերություններ են:

«Փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Նախարարի խոսքով՝ երկկողմ պայմանագրից բացի, Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն աշխատել են նաև ԵԱՏՄ-ի ձևաչափում, որտեղ Հայաստանը շարունակում է ունենալ շահավետ գործակցություն։

«Հիմա սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, ամեն ինչ հարթ է։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումը, իրադարձությունների նկատմամբ ընկալումն ու պատճառաբանությունն ունեն, թե ինչու այդպես ստացվեց։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է, որի մասին գիտեն ռուս մեր գործընկերները»,- ասել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ պայմանագրից անդին՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լավ համագործակցում են ԵԱՏՄ-ում, որտեղ Հայաստանը շահավետ համագործակցություն ունի։

«Հիմա սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, ամեն ինչ հարթ է։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումը, իրադարձությունների նկատմամբ ընկալումն ու պատճառաբանությունն ունեն, թե ինչու այդպես ստացվեց։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է, որի մասին գիտեն ռուս մեր գործընկերները»,- ասաց նախարարը։

Այնուամենայնիվ, Միրզոյանը նշել է, որ նորմալ ապրում են, աշխարհը փուլ չի գալիս։

«Մենք ինչ-որ բանում իրենց մեղքն ենք տեսնում, իրենք՝ գուցե, մեր մեղքը։ Մենք համոզված ենք, որ մենք ենք ճիշտ, բայց սա մի մասն է, որտեղ կան անհամաձայնություններ, բայց կան բազմաթիվ մասեր, որտեղ կա համաձայնություն ու առողջ հարաբերություն»,- հավելել է ԱԳ նախարարը։

ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ կան հարցեր, որտեղ անհամաձայնություններ կան, բայց կան նաև բազմաթիվ հարցեր, որտեղ կողմերի միջև կա համաձայնություն ու նորմալ համագործակցություն, գրում է Արմենպրեսը։

«Առողջ հարաբերություններ են, և ցանկացած հարաբերություններ, կարծում եմ, այդպես էլ լինում են»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ ինչպես հաստատել է Վերին պալատի մամուլի ծառայությունը։

«Ծրագրով նախատեսված է, որ Վալենտինա Մատվիենկոն հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես նախատեսվում է զրույց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: