Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում ընթացող ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մայիսի 22–ին Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։