Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և դեսպան է նշանակվել Հունգարիայում։ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
Արշամյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։
«Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին և, իհարկե, Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի՝ կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,– գրել է Արշամյանը։
Միաժամանակ, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Վահե Գևորգյանն առանց հիմնական նստավայրի տեղափոխման՝ նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի դեսպան։