6 հունիսի 2025 - 14:36 AMT
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ֆինանսավորվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով

«Կրթվելը նորաձև է» շարժման բոլոր ծախսերը ապահովվում են վարչապետի աշխատակազմի բյուջեից: Այդ մասին հայտնել է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ այդ շարժումը Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում պատրաստ է պատասխանել բոլոր հնարավոր հարցերին՝ ներառյալ այն մեղադրանքները, թե արդյոք նա «լիզել է թուրքի կոշիկները» կամ «վաճառել է Ղարաբաղը»։