6 հունիսի 2025 - 16:18 AMT
Փաշինյան-Մատվիենկո հանդիպումը նախատեսվածից զգալիորեն երկար է տևել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևանում տեղի ունեցած հանդիպումը նախատեսվածից զգալիորեն եկար է տևել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ–ը։

Վարչապետի և Դաշնային խորհրդի նախագահի բանակցությունները նախ տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընդլայնված կարգով։

Ըստ ՀՀ վարչապտի մամուլի ծառայության՝ ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2024–ի աշնանը երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել շփումները։