ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը պաշտոնական այցով Երևանում է, նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պահպանվել են կառուցողական և գործնական հարաբերություններ, և նրանց միջև որևէ խնդիր գոյություն չունի, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատկապես ընդգծել, որ, անկախ որոշ ինսինուացիաներից, իր և Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև միշտ եղել են, կան և պահպանվում են կառուցողական, առարկայական հարաբերություններ, և իր ու նախագահի միջև խնդիրներ գոյություն չունեն», — նշել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում։
Մատվիենկոն ասել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
«Ինչպես և մենք, Հայաստանը նույնպես ցուցաբերել է հետաքրքրություն մեր երկկողմ բազմավեկտոր համագործակցության ընդլայնման և զարգացման, անվտանգության հարցերում համագործակցության և այլ հարցերում»,–նշել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևանում տեղի ունեցած հանդիպումը նախատեսվածից զգալիորեն եկար է տևել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։ Վարչապետի և Դաշնային խորհրդի նախագահի բանակցությունները նախ տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընդլայնված կարգով։