6 հունիսի 2025 - 18:47 AMT
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։