7 հունիսի 2025 - 10:44 AMT
Զինծառայող է զոհվել կայծակի հարվածից

Հունիսի 6-ին՝ մոտավորապես ժամը 13։00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակի հարվածից, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար իրականացվում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին։