9 հունիսի 2025 - 12:50 AMT
Բաբայան. «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու և հոգևորականների հասցեին հնչող մեղադրանքներին և նոր կաթողիկոս ընտրելու պահանջին, գրել է, որ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։

Նա նշել է, որ եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն։

«Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն։

Իշխանության ներկայացուցիչները, քանի որ մշտապես կտրված են եղել Եկեղեցուց, պարզապես չեն պատկերացնում, որ այս դեպքում՝ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։ Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի․․․

Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»,- գրել է Բաբայանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։