Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվողՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Դեսպանատունը հորդորում է արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։
Ավելի վաղ Իրանում ՀՀ դեսպանությունը ևս հորդորել էր Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։
Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։