Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի մոտ, որտեղ որոշում կայացվեց 2 ամսով կալանավորել գործարար Սամվել Կարապետյանին, նրա փաստաբան Ռուբեն Հակոբյաննն ընթերցել է գործարարի ուղերձը։
«Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքներով ինձ չեն կարող ճնշել ու շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդի, հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։ Ջանք ու եռանդ չեմ խնայելու հայրենիքիս ու հայության կյանքը բարելավելու համար»,–ասվում է Կարապետյանի ուղերձում, հայտնում է Sputnik Արմենիան։
Կարապետյանն ուղերձում շնորհակալություն է հայտնել իրեն և ընտանիքին աջակցելու համար և նշել, որ պայքարը հանուն արդարության շարունակվելու է։
«Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված»,–եզրափակել է Սամվել Կարապետյանը։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։