Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ապրիլի 28–ին Աժ–ում անմիջապես սկսվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, հնարավոր է, վերջինս «չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին»։
«Եթե ապրիլի 28-ի մեր նամակները ստանալուց հետո, Ազգային ժողովում անմիջապես սկսեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց, անբովանդակ և անհիմն հայտարարությունների փոխարեն, մարդիկ կայացնեին ռացիոնալ և իրավիճակից բխող որոշումներ, իսկ անմիտ պահանջներ առաջադրելու փոխարեն, լծվեին այդ նախաձեռնության իրականացմանը, ապա հնարավոր էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին։
Նույնը կարող էր լինել, եթե անվստահության գործընթացը մեկնարկած ու իրականացված լիներ դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Օգոստոսի 30-ի Ալիևի հետ հանդիպումը, սեպտեմբերի 13-ի պատերազմը, հոկտեմբերի 6-ի Պրահայի կապիտուլյացիան և Արցախի շրջափակումն ու հանձնումը, եղել է այդ օրվանից հետո»,–գրել է նա։
Փաշինյանը Թուրքիա է մեկնել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Պատվիրակության մեջ 13 պաշտոնյա է ընդգրկված։