«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Էրեբունի 17/1 հասցեում գործող հանրային սննդի կետում կրկնակի վերահսկողական այցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն իրականացրել են նմուշառում։
Նմուշներն անցել են լաբորատոր կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմատիվներին։
Տեսչական մարմինը հաղորդել է, որ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումն այս հիմքով վերացվել է։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվel այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում:«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտներից 11-ում գործունեությունը կասեցվել է, իսկ 3 վայրում սանիտարահիգիենիկ խախտումներ չեն արձանագրվել։
Հարցին, թե արդյոք սննդի կետերում անցկացվող ստուգումներն ու դրանց հետևանքով կայացված կասեցումները առնչություն ունեն «Պիցցա Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ, ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը մոտ երեք շաբաթ առաջ ինքն է դիմել՝ վերահսկողություն սկսելու նպատակով: