3 հունիսի 2002 - 22:53 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հունիսի 27-ին կսկսվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածությունների առաջադրման գործընթացը: Հիշեցնենք, որ Ղարաբաղի ղեկավարի հերթական ընտրությունները կկայանան օգոստոսի 11-ին: Թեկնածուների գրանցումը կանցկացվի հուլիսի 17-ից 22-ը: Առաջադրումը կկատարվի կամ քաղաքական կուսակցությունների կողմից, կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով: Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է հավաքել ոչ պակաս քան մեկ ու կես հազար ստորագրություն: Ընդ որում, ցուցակներով պետք է ներկայացվեն հանրապետության առնվազն չորս շրջանների բնակիչները: Քարոզարշավը կսկսվի հուլիսի 23-ին եւ կավարտվի օգոստոսի 10-ին: Ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի ձայների հաշվման ավարտից 28 ժամ հետո, իսկ 72 ժամ հետո` կհրապարակվեն վերջնական արդյունքները: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: