23 հունիսի 2025 - 13:42 AMT
Պապիկյանի նախագահությամբ անցկացվել է ՊՆ կոլեգիայի հերթական նիստը

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Նիստի ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են զինված ուժերում ընթացող տարբեր գործընթացների մասին, որից հետո ՊՆ ղեկավարը ներկայացրել է մի շարք հանձնարարականներ ու ցուցումներ։