Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 22:12-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:12-ին) գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Ցնցումը զգացվել է ոչ միայն Մարտունիում, այլև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար համայնքներում՝ նույն՝ 3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ կոորդինատներով։
Մինչ այդ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ՝ գրեթե նույն աշխարհագրական կոորդինատներով։
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։