Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։
Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով՝ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին հորդորում ենք մինչև այս տարվա հուլիսի 21-ը ներառյալ,Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն։