26 հունիսի 2025 - 12:42 AMT
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Դրանք կկիրառվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքայինների, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների համար։

Յուրաքանչյուր ներգրավված քաղաքացի կմասնակցի առավելագույնը 25 օրացույցային օրվա շրջանակում։

Վարժական հավաքներն ուղղված են պահեստազորայինների ռազմական կարողությունների զարգացմանը, մասնագիտական հմտությունների արդիականացմանն ու վերապատրաստմանը։ Բացի այդ, հավաքները կծառայեն բարձրագույն կրթությամբ ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավման նպատակներին։