26 հունիսի 2025 - 12:45 AMT
ԱՄՆ-ն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Հիմք ընդունելով 2025թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով` ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պահպանելու կարևորությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Լրացուցիչ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։