27 հունիսի 2025 - 10:40 AMT
Հրդեհ՝ Ծարավ Աղբյուրի շենքի կայանատեղիում, տարհանվել է 350 բնակիչ

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքիփրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներիցվեց մարտական հաշվարկ,Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերըև մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։ Այրվել է վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։