Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքում 57 կգ քաշային կարգում հայկական թիմը ներկայացնող երկու մարզիկներ հանդիպել են եզրափակչում, որտեղ հաղթող է ճանաչվել Էրիկ Պապիկյանը։
Պապիկյանը դարձել է առաջնության հաղթողը, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ երկրորդ մրցանակակիր, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Արեն Միրզոյանը, Համլետ Անտոնյանը և Արեն Փիրուզյանը ապահովել են բրոնզե մեդալներ։
75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթելով վրացի մարզիկ Գոգիբերիձեին։ 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, Նարեկ Դալլաքյանը, 68 կգ Շահեն Մարտիրոսյանն և 85 կգ Մերուժ Քոչարյանը իրենց ելույթները շարունակելու են սփոփիչ գոտեմարտերում։