3 հունիսի 2002 - 22:49 AMT
ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Շաբաթ օրը ղարաբաղյան «Սասուն» ձեռնարկությունում կայացել է պոլիէթիլենային խողովակների նոր արտադրամասի բացման արարողությունը: Այդ խողովակները օգտագործվում են գազատարների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարությունում: Արտադրության հիմնադրումը հնարավոր դարձավ ծագումով հայ իրանցի գործարարների ներդրումների շնորհիվ: Առայժմ ձեռնարկությունը կարտադրի մեկ տարում մինչեւ 250 տոննա խողովակ: Ապագայում նախատեսվում է բացել եւս երկու նման արտադրամաս: Նոր արտադրամասի բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: