2 հունիսի 2009 - 22:31 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ հասարակությունն ինքն է իր համար խնդիներ ստեղծում
«Ես կարծում եմ, որ մենք` ինչպես հասարակությունը, այնպես էլ լրագրողները, շատ պասիվ ենք: Նայեցեք նյութերի քանակին, որոնք հրապարակում են հայկական ԶԼՄ-ները: Խոսքը գնում է ոչ թե նրանց սեփական, այլ այն նյութերի մասին, որոնք հրապարակվում են ադրբեջանական եւ թուրքական ԶԼՄ-ներում»,- Երեւանում մալո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: Նրա կարծիքով, հայ լրագրողները մշտապես բաց են թողնում մեկ կարեւոր փաստ. միջազգային հարաբերություններում մեծ դեր են խաղում տեղեկատվական հոսքերը, կոպիտ ասած «տեղեկատվական պատերազմները»: «Մենք չենք հասկանում, որ սեփական կամքով կամ հնարավոր է նախաձեռնությամբ աջակցում ենք հակառակ կողմի շահերին»,- հայտարարել է Բեկարյանը` նշելով թուրքական «Sabah» թերթում «ճանապարհային քարտեզի» հրապարակման հետ կապված դեպքը: Ինչ-որ մեկը վերատպել է «Sabah»-ի տեղեկատվությունը եւ հասարակության մոտ հարց է ծագել, հավատալ, թե ոչ, բայց մենք երբեք այդպիսի քայլ չենք կատարի թուրք հասարակության հետ: Մենք մոռանում ենք, որ գտնվում ենք «տեղեկատվական հոգեբանական պատերազմի մեջ»,- հայտարարել է նա:

Նրա հետ չի համաձայնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հայտարարելով, որ ողջ խնդիրը հասարակության դրության եւ նրա ցանկության մեջ է: «Հայ հասարակությունն այնպիսի վիճակում է, որ ցանկացած դեպքից իր համար խնդիրներ է ստեղծում, որից հետո մամուլում հայտնվում են հոդվածներ, որ մենք հերթական անգամ «վաճառել» ենք ԼՂ-ը: Դա արտացոլում է հասարակության, եւ ոչ թե լրագրողների դրությունը: Լրագրողներն ուղղակի հասարակությանը տեղի են տալիս»,- ասել է հայ քաղաքագետը: