2 հունիսի 2009 - 23:27 AMT
Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան» խորհրդաժողովը
Հուլիսի 3-4-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա` Մշակութային ու քաղաքական մարտահրավերներ» խորհրդաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել խորհրդաժողովի կազմկոմիտեում, միջոցառման նպատակն է առավել հավասարակշռված ու ամբողջական պատկերացում ստեղծել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին` ներկայացնելով ռազմավարական առումով այդ կարեւոր տարածաշրջանների պատմական, մշակութային, սոցիալական ու քաղաքական հեռանկարները: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Հիմնական զեկուցողները կլինեն Վիգեն Չիտեչյանը, Ջոն Կոլարուսոն, Մոշե Համմերը, Աշիրբեկ Մումինովն ու այլոք:
Խորհրդաժողովի կազմակերպիչն է Արեւելայն Եվրոպայի ուսումնասիրման կենտրոնն ու Բիրմինհեմի համալսարանի քաղաքական գիտությունների դեպարտամենտը: