Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայտնում է ԱԳՆ–ն։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական
Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։
Համագործակցության առաջնային ոլորտներ
Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝
Հաջորդ քայլեր
Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։
«Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման»,–ասվում է հաղորդագրության մեջ։