2 հուլիսի 2025 - 13:03 AMT
Խուդոյան․ «Սրբազան շարժումը» պատրաստել է միայն խաղաղ փողոցային պայքար, մնացածաը հեքիաթներ են

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Սրբազան շարժումը» մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար, մնացածը հեքիաթներ են»։

«Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են:

Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր օրինական եղանակով:

Արդյոք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից: Անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար հայկական դատարանի առաջ»,- գրել է նա։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։