ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից, ըստ նախապես սահմանված քաղաքականության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ամբողջությամբ դադարեցնում է օտարերկրյա օգնության բոլոր ծրագրերը։
«Սկսած հուլիսի 1-ից USAID-ն պաշտոնապես կդադարեցնի օտարերկրյա օգնության իրականացումը», — նշված է նրա հայտարարության մեջ, գրում է Interfax-ը։
Հստակեցվել է, որ այսուհետ օտարերկրյա այն ծրագրերը, որոնք չեն հակասում ԱՄՆ իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, կիրականացվեն ուղղակիորեն Պետքարտուղարության կողմից՝ առանց ՄԶԳ-ի մասնակցության։
Այս տարվա մարտին ԱՄՆ-ն որոշում է կայացրել կրճատել USAID-ի ծրագրերի 83 տոկոսը՝ պայմանավորելով դա այն հանգամանքով, որ դրանց ծախսերը գերազանցել են և չեն համապատասխանել երկրի ազգային շահերին։
Տարվա սկզբին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։