2 հուլիսի 2025 - 16:36 AMT
«Վիվա Արմենիան» կգնի «Օվիոյի» 100% բաժնետոմսերը․ ՀԾԿՀ–ն հավանություն է տվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 2-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելու գործարքի կնքմանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։

Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

«Օվիո» ռուսական ապրանքանիշը նախկինում «Ռոստելեկոմ» ընկերությունն էր, իսկ «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։