Հուլիսի 2-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որը վերաբերում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերին։
Նոյեմբերի 1-ից որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ հանրային էլեկտրոնային ծառայություններ մատուցող օպերատորները պետք է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ բաժանորդներին ծանուցեն պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին։
Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում նախատեսվել է նաև գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու բաժանորդների հնարավորությունը։