3 հունիսի 2009 - 12:06 AMT
Նինո Բուրջանաձեն մեղադրել է Վրաստանի նախագահին զրպարտության համար
«Ժողովրդավարական շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Սահակաշվիլիի դեմ հայցով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` զրպարտության համար:

Մի քանի շաբաթ առաջ Սահակաշվիլին հրապարակայնորեն հայտարարեց, թե Բուրջանաձեն եւ նրա «Ժողովրդավարական շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը «ֆինանսական պարտավորությունների ունեն Ռուսաստանի առջեւ»: Կուսակցությունում դա ընկալվեց որպես պատվի, արժանապատվության եւ գործարար հեղինակությանը հասցված վիրավորանք, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ապրիլի 9-ից ի վեր Վրաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում Միխաիլ Սահակաշվիլու դեմ: