3 հուլիսի 2025 - 11:56 AMT
Բաչկովը Ստամբուլում նոկաուտով նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է sport.news.am-ը։

Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ և հաղթանակի հասել 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Օլիմպիական բրոնզե մեդալակիրը նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտի:

Մենամարտի 9-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովի հարվածից մրցակիցը ծնկի է իջել: Այդ ընթացքում մրցավարը ցանկանում էր հաշիվ բացել, հարավաֆրիացու անկյունն անմիջապես սպիտակ սրբիչ է նետել ռինգ:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել և նվաճել այս չեմպիոնական գոտին: Շնորհակալ եմ բոլորին, ով եկել էր հետևելու իմ մենամարտին, նաև նրանց ովքեր չեն կարողացել ժամանել Թուրքիա»,- ասել է Բաչկովը: