ՌԴ–ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է առավելագույն զգուշություն և զգոնություն ցուցաբերել, հայտնում է ՌԴ ԱԳՆ «Ստացիոնար-կրիզիսային կենտրոն» դեպարտամենտի Telegram-ալիքում:
Նշվում է, որ Ադրբեջան ճամփորդող ռուսաստանցիները պետք է մանրակրկիտ գնահատեն ընթացիկ իրավիճակը, իսկ կասկածի դեպքում անհապաղ կապ հաստատել Բաքվում Ռուսաստանի դեսպանության հետ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։
Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին:
Այդ ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումներ, ձերբակալվել և կալանավորվել են 4 ամսով ռուսաստանցի լրագրողներ՝ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ևս 8 ռուսաստանցիներ: Բաքուն և Մոսկվան փոխանակվել են նոտաներով։