Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավոր երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով, հայտնում է «Ազատությունը»։
Այս մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ մեջբերելով կուսակցության առաջնորդ Մուսավաթ Դերվիշօղլուի խոսքերը։
«Այն փաստը, որ «Ալիջան» սահմանային անցակետը կկրի Թալեաթ փաշայի անունը, ցուցանակի պարզ փոփոխություն չի լինի։ Դա թուրքերի ազգային կամքի հզոր հռչակագիր կդառնա՝ վկայելով, որ մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր պատմությունը, հերոսներին և իր սեփական հիշողությունը», - նշել է ազգայնական գործիչը։