«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է 1Lurer.am-ը։
«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատել են ՔԿ-ից։
«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում օրերս կատարվել են խուզարկություններ։ Քննչական կոմիտեից նշել էին, որ իրականացված գործողությունները կատարվել են այն քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև նույն ծավալով հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների չվճարմանը։