3 հուլիսի 2025 - 17:54 AMT
Փոխվարչապետ․ ԱՄՆ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։

«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը։

Նա ընդգծել է, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր։