Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին, որը «հաշվի է առնում Բաքվի օրինական պահանջները», հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմին առընթեր հաղորդակցության վարչությունը։
Այդ մասին Էրդողանը հայտարարել է Ստեփանակերտում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Minval.az-ը։
Հուլիսի 3–4–ին Ստեփանակերտում է անցնելու Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որին, Թուրքիայի և Պակիստանի վարչապետներից բացի, մասնակցել է նաև Իրանի նախագահը։