3 հունիսի 2002 - 22:50 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անցած կիրակի Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում կայացած ընտրություններին նախնական տվյալներով ընդդիմությունը հասել է հաջողության: Էթնիկ հայ Միխայիլ Սահակաշվիլու կողմից գլխավորած «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատ» կուսակցությունը հաղթել է մի շարք քաղաքներում եւ շրջաններում: Ընտրարշավի առաջատարների շարքում են նաեւ լեյբորիստական կուսակցությունը, նախագահ Շեւարդնաձեի կողմնակիցներին միավորող «Նոր աջեր» կուսակցությունը եւ քրիստոնյա-պահպանողական կուսակցությունը, որի ցուցակում առաջինը նշված էր խորհրդարանի նախկին խոսնակ էթնիկ հայ Զուրաբ Ժվանիան: Ընտրություններին մասնակցել են ընտրողների ավելի քան 40 տոկոսը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: