3 հունիսի 2002 - 22:51 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ
Ռուսաստանյան Դաշնության հարավային դաշնային շրջանում կբացվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը: Դիվանագիտական ներկայացուցչության տեղի եւ ժամկետների հարցի մասին քննարկվել է Հայաստանի պաշտոնական պատվիրակության Կրասնոդար կատարած այցի ընթացքում: Ամենայն հավանականությամբ, հյուպատոսարանի ստեղծման մասին որոշումը կընդունվի արդեն ամռան սկզբին: Այն կգտնվի կամ Կրասնոդարում, կամ Սոչիում: Հյուպատոսարան կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են կամ ժամանակավոր գտնվում են Կրասնոդարի երկրամասում, Ստավրապոլում եւ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: Ենթադրվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը կհանգեցնի լարվածության մեղմացմանը, որն առաջացել է Կուբանի ղեկավարության կողմից անցկացվող, այսպես ասած, «անօրինական միգրանտների» արտաքսման քաղաքականության կապակցությամբ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: