4 հունիսի 2009 - 23:32 AMT
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ներկայացվել են ճապոնացի եւ հայ նկարիչների գործերը
ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է հայ-ճապոնական համատեղ ցուցահանդես, որը կրում է «Տարանցիկ վարկածներ» խորագիրը: Ցուցահանդեսին մասնակցում են հայ եւ ճապոնացի 28 արվեստագետներ` ներկայացնելով գեղանկար, քանդակ, լուսանկար եւ կավե աշխատանքներ: «Տարանցիկ վարկածներ»-ը համադրում են հայկական կողմից` Արա Հայթայանը, ճապոնականից` Մակի Միկիկոն:

«Հայաստանում չկա նկարիչ, որը չցանկանար այցելել Ճապոնիա եւ ծանոթանալ ճապոնական արվեստի հետ: Ցուցահանդեսի գաղափարն առաջացավ անցյալ տարի, Ճպոնիայում իմ անհատական ցուցահանդեսից հետո»,-ցուցահանդեսի բացմանը PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ցուցահանդեսի համադրողներից մեկը, նկարիչ Արա Հայթյանը:

«Տարանցիկ վարկածներ» հայ ճապոնական ցուցահանդեսը կայանում է ՆՓԱԿ-ի եւ Տոկիոյի «Գինձա ի Ճյումե» պատկերասրահի համագործակցությամբ: Երեւանում այն կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը: