6 հունիսի 2009 - 20:08 AMT
«Կշիշտոֆոր Պենդերեցկու օրերը» փառատոնը Հայաստանում ամենամյա է դառնալու
«21-րդ դարի հեռանկարներ» Միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչները մտադիր են Երեւանում անցկացնել «Կշիշտոֆոր Պենդերեցկու օրերը» ամենամյա փառատոնը` նվիրված մեր ժամանակների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար եւ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Նրա խոսքերով, 2009-ի հոկտեմբերին Երեւանում տեղի են ունենալու լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկու 4 համերգները: