8 հունիսի 2009 - 19:00 AMT
Վարուժան Հակոբյանը հաղթանակ է տարել Լաս-Վեգասի շախմատային փառատոնում
Հայ գրոսմասյթեր, ԱՄՆ ներկայացնող Վարուժան Հակոբյանը դարձել է «Natinal Open» մրցաշարի հաղթողը, որիը տեղի էր ունենում Լաս-Վեգասում: Հակոբյանը, հավաքելով 5 միավոր, 1-2-րդ տեղերը կիսել է ԱՄՆ-ից միջազգային վարպետ Էնրիկո Սեւիլյանոյի հետ:
Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը 4.5 միավորներով կիսել են մրցաշարայի սադղակի 2-15-րդ տեղերը:
Նույն փառատոնի շրջանակներում ընթացող արագ շախմատի մրցաշարում 5.5 միավորներով հաղթանակ է տարել Տիգրան Պետրոսյանը: Գաբրիել Սարգսյանն, իր հերթին հավաքելով 5.5 միավոր, զիջել է Պետրոսյանին լրացուցիչ ցուցանիշներով եւ զբաղեցրել է 2-րդ տեղը: Երրորդ տեղում 5.5 միավորներով Վրաստանի գրոսմայսթեր Ժվիադ Իզորիան է: