8 հունիսի 2009 - 20:56 AMT
Armenian Habitat-ի եւ Habitat for Humanity International-ի միջեւ համագործակցությունը դադարեցվել է
2009 թ-ի հունիսի 2-ին «Հայկական Հաբիթաթի» եւ Միջազգային Հաբիթաթի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, որը արդյունք էր նշված կազմակերպությունների միջեւ համագործակցության դադարեցման:

Դադարեցնելով համագործակցությունը «Հայկական Հաբիթաթը» իննամյա գործունեությունից հետո կատարում է անվանափոխություն` վերանվանվելով «Կացարան» ԲՀԿ-ի: Այն, հավատարիմ մնալով «Հայկական Հաբիթաթի» որդեգրած առաքելությանը, շարունակելու է աշխատել իր 408 շահառու ընտանիքների հետ, ինչպես նաեւ հանդես գալ նոր ծրագրերով:

Սկսած 2008թ-ից «Կացարան» ԲՀԿ-ն իր նոր ծրագրերն իրականացնում է համագործակցելով «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» Հայաստան ԲՀԿ-ի հետ, որը նույնպես նպատակ ունի Հայաստանում նպաստել տնազրկության վերացմանը` ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տրամադրելով անտոկոս, երկարաժամկետ (մինչեւ 20 ժամկետով ) փոխառություն` բարելավելով նրանց բնակարանային պայմանները:
Այսօր արդեն Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իր առատաձեռն նվիրատուների շնորհիվ, համագործակցելով «Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգ» միջազգային բարեգործական կազմակերպության հետ, Հայաստանի 4 մարզերի 9 համայնքներում կարողացել է աջակցել 50 ընտանիքների, որից 28-ը կիսակառույց տների ավարտ, 16-ը նոր տան շինարարություն` համագործակցելով «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի եւ Վանաձորի քաղաքապետարանի հետ, եւ 6 տան վերանորոգում, ինչպես նաեւ ընդունել է «Գլոբալ Բիլդեր» միջազգային կամավորների 4 թիմ: