8 հունիսի 2009 - 20:58 AMT
Հայաստանի խորհրդարանում ընտրվել են հանձնաժողովների նոր ղեկավարներ
Ընտրվել են եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նոր ղեկավարները: Եվրոպական ինտեգրման հարցերով Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովը գլխավորում է խորհրդարանի նախկին փոխխոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության անդամ Հրայր Կարապետյանը: