8 հունիսի 2009 - 22:32 AMT
Ինտերնետում համակարգչի ողջ տեղեկատվությունն ոչնչացնող վիրուս է հայտնվել
Ինտերնետում հայտնվել է համակարգչի բոլոր թղթապանակներն ու ֆայլերը ոչնչացնող վտանգավոր վիրուս: Trojan.KillFiles.904 վիրուսն առաջին անգամ գրանցվեց 2009թ. հունիսի սկզբին: Trojan.KillFiles.904 վիրուսը թերթում է լոկալ եւ հանվող սկավառակները այբբենական կարգին հակառակ, այսինքն Z-A: Գտած սկավառակում վիրուսը սկսում է ոչնչացնել թղթապանակներն ու ֆայլերը ըստ այբբենական կարգի: Եթե չի հաջողվում ջնջել ֆայլը, օրինակ, եթե այն այդ պահին օգտագործվում է, վիրուսն այն դարձնում է թաքնված: Վտանգը նրանում է, որ Trojan.KillFiles.904-ի գործողությունները վերաբերում են բոլոր ֆայլերին ու թղթապանակներին, որոնք գտնվում են կոշտ սկավառակի վրա, բացառությամբ համակարգայինների: Այսպիսով, օգտվողը կարող է կորցնել բոլոր տվյալները, ընդ որում օպերացիոն համակարգը կշարունակի գործել:

Ժամանակակից վնասակար ծրագրերի համար եզակին այն է, որ վիրուսը առավելագույն վնաս է հասցնում օգտվողին: Ի տարբերություն վերջերս լայն տարածում ստացած «մուրացիկ-ծրագրերի», այս վիրուսը չի խնդրում որեւէ ֆինանսական ներդրում եւ չի փորձում ինչ-որ բան գողանալ` նա ուղղակի ոչնչացնում է վարակված համակարգում պահպանվող ողջ տեղեկատվությունը,-հաղորդում է «Դոկտոր Վեբ» ընկերության տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների մշակմամբ զբաղվող ռուսաստանյան ներկայացուցիչը: