9 հունիսի 2009 - 13:42 AMT
Ռեզայիի հայտարարությունը ԻՌՆԱ-ի ապատեղեկատվությունն է, թե՞ Իրանի ադրբեջանամետ ուժերի շահարկումը
Երեկ պաշտոնական ԻՌՆԱ-ն հաղորդել էր, որ նախօրէին Թավրիզում նախագահի թեկնածու դոկտ. Մոհսէն Ռեզային իր համախոհների հավաքում հայտարարել է հետեւյալը. «Եթե արտաքին աշխույժ դիվանագիտություն վարեինք, Ղարաբաղը չէր բռնագրավվի...»: Ռեզայիի քաղաքական անցյալն ու վերջին տարիներում միեւնույն քաղաքական հայացքները մղում են թերահավատորեն մօտենալ ԻՌՆԱ-ի այդ լրատվությանը, որը մեծ հավանականությամբ օգտագործվել ու չարաշահվել է պանթուրքիստ ու ադրբեջանամետ շրջանակների կողմից:

«Եւ հետաքրքիր է, որ Ռեզայիի ընտրական շտաբի պատասխանատուներից իր հարազատ քույրը նույնպես նշել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում 20-ամյա վաղեմության իրադարձությանը Ռեզայիի մոտեցմանը: Թեկնածուի ընտրական շտաբում ընդգծել են, որ այդ ապատեղեկատվությունը լավագույն դեպքում ոմանց քարոզչական չարաշահումների արդյունք է: «Մոհսէն Ռեզայիի արտաքին քաղաքական հայացքները մշատպես համահունչ են եղել Իրանի պետական պաշտոնական դիրքորոշմանը, գրում է «Ալիք» թերթը: